Մենք կարևորում ենք մեր հաճախորդների գոհունակությունը և առաջնորդվում ենք «Սպառողների իրավունքների պաշտպանության մասին» ՀՀ օրենքով:

Դուք իրավունք ունեք վերադարձնել կամ փոխանակել պատշաճ որակի ապրանքը (ակնոցը) 14 օրվա ընթացքում, եթե.

  • Ապրանքը չի օգտագործվել:
  • Պահպանված են ապրանքային տեսքը, պիտակները և գործարանային փաթեթավորումը:
  • Առկա է վճարման անդորրագիրը կամ գնումը հավաստող այլ փաստաթուղթ:

Գործարանային թերություն հայտնաբերելու դեպքում Lunora.am-ը պարտավորվում է փոխարինել ապրանքը նորով կամ վերադարձնել վճարված գումարը ամբողջությամբ:

Գումարը վերադարձվում է նույն եղանակով, ինչպես կատարվել է վճարումը:

Անկանխիկ վճարման դեպքում գումարը վերադարձվում է քարտին 3-7 աշխատանքային օրվա ընթացքում՝ կախված բանկային համակարգից: